Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Գիտնականներ. Աւոտիզմն ու անորեքսիան

Գիտնականներ. Աւոտիզմն ու անորեքսիան

Քեմբրիջի համալսարանի աուտիզմի ուսումնասիրման կենտրոնի գիտնական Սայմոն Բարոն-Քոենը հետազոտել է անորեքսիա ունեցող աղջիկների եւ պարզել, որ նրանց մոտ աուտիզմի նախանշաններ կան, հաղորդում է Reuters-ը:

 

Փորձագետների կարծիքով, տվյալ բացահայտումը թույլ կտա հաղթահարել սննդային խանգարումը:

Անորեքսիա ունեցող աղջիկների մոտ նկատվել է պարբերականության եւ կարգուկանոնի չափից դուրս զգացում (օրինակ՝ սնման ռեժիմին, քաշի գնահատմանը, չափերին): Ընդ որում, նվազել են ցավակցելու ցուցիչները: Նմանօրինակ վիճակ նկատվում է նաեւ աուտիստների մոտ, սակայն ավելի ծանր տեսակով: Հավանաբար երկու խանգարումն էլ միացյալ հենք ունեն, գրում է MedDaily.ru-ն:

Աուտիզմ ունեցողները նաեւ սոցիալական փոխշփման խնդիր ունեն: Անորեքսիայի եւ աուտիզմի դեպքում ուղեղում միանման են աշխատում այն գոտիները, որոնք կապված են սոցիալական ընկալման հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medznak.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ